25.11.2021թ. Նոյեմբերի 23-ին և 24-ին տեղի ունեցավ «Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգ Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանի համար» (RIMES) ծրագրի հերթական` 13-րդ աշխատանքային հանդիպումը՝ առցանց ձևաչափով։
Նստաշրջանի ընթացքում ներկայացվեցին RIMES-ի կողմից 2020-2021թթ․ իրականացված, ինչպես նաև իրականացման փուլում գտնվող ծրագրերը: Այնուհետև քննարկվեցին հաջորդ տասնամյակում (2021-2030) նախատեսված RIMES-ի գործունեության տեսլականը և ներկայացվեցին բնական աղետներին պատրաստվածության, դրանց արձագանքման և մեղմման լավագույն փորձերը:
23.11.2021թ. Հանկարծահաս հեղեղումների կառավարման համակարգ. Տեսլական 2030
22.11.2021թ. ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը նոյեմբերի 19-ին առցանց դասընթացներ անցկացրեց Վանաձորի և Հարթագյուղի դպրոցների աշակերտների համար
22.11.2021թ. Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի եզրափակիչ աշխատաժողովը:
19.11.2021թ. Այսօր առցանց ձևաչափով մեկնարկել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տարածաշրջանային ասոցիացիայի 18-րդ նիստի երկրորդ հատվածի (RA VI-18 phase 2) աշխատանքները։
19.11.2021թ. «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն լուսանկարել է Սևանա լճի հատակը
18.11.2021թ. Դեբեդ գետի ջրի որակը Այրում գյուղից վերև և սահմանի մոտ հատվածներում հոկտեմբեր ամսին գնահատվել է 5-րդ դաս («վատ» որակ)։
11.11.2021թ. Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է
Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին Ղազախստանում նոյեմբերի 11-ը հայտարարել է էներգախնայողության միջազգային օր:
11.11.2021թ. Երեկ երեկոյան ժամերին և այսօր գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային և նախալեռնային գոտիներում դիտվել է ձյուն
10.11.2021թ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՞Ն
Այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։
10.11.2021թ.Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ հանդիպում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Գեովայբ» կազմակերպության ներկայացուցիչներ Պակրատ Պալապանեանի և Էրիկ Գյուլազյանի միջև։
10.11.2021թ. Մեկ միլիարդ մարդ կկանգնի ջերմային սթրեսի վտանգի առաջ 2°C բարձրացման պատճառով
Ըստ #COP26 -ում հրապարակված Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական կենտրոնի կողմից կատարված նոր ուսումնասիրությունների՝ ամբողջ աշխարհի բոլոր տարածաշրջաններում ծայրահեղ ջերմային սթրեսից (ջերմության և խոնավության պոտենցիալ մահացու համակցությունից) տուժած մարդկանց թիվը կարող է աճել մոտ 15 անգամ, եթե աշխարհում ջերմաստիճանը գերազանցի նախաարդյունաբերական մակարդակին 2°C -ով։
08.11.2021թ. Գիտական կլիմայական տեղեկատվություն «Կլիմայական; գործողությունների համար
Գիտության նվաճումները ընդլայնում են մեր հնարավորությունները ոչ միայն եղանակի, այլ նաև ապագա կլիմայի կանխատեսման առումով, հնարավորություն ընձեռնելով նախապատրաստվել վաղվա օրվան` որոշումներ կայացնողներին, կազմակերպություններին և հանրությանը` կլիմայական ռիսկերը կառավարելու համար կլիմայական տեղեկատվություն տրամադրելու միջոցով:
05.11.2021թ. Հրապարակվել է 2021 թվականի գլոբալ ածխածնի բյուջեի վերաբերյալ զեկույց
#COP26-ում գլոբալ ածխածնի նախագծի կողմից հրապարակվել է 2021 թվականի գլոբալ ածխածնի բյուջեի վերաբերյալ զեկույց, որը հանդիսանում է ՀՕԿ-ի տարեկան հաշվետվության (#UnitedinScience խորագրով) համահեղինակներից մեկը:
05.11.2021թ. Գլազգոյում ընթանում է կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը
Գլազգոյում ընթանում է կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը: Մոտ երեք տասնամյակ է, ինչ ՄԱԿ-ը համախմբում է երկրագնդի գրեթե բոլոր երկրներին կլիմայական գլոբալ գագաթնաժողովներում, այսպես կոչված «Կողմերի համաժողովներում» (Conference of the Parties (COP)):