AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ

ԾԾՄԲԻ և ԱԶՈՏԻ ԵՐԿՕՔՍԻԴՆԵՐԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԻ
ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՕԴՈՒՄ

(ըստ պասիվ նմուշառիչների տվյալների)

   Ըստ բնակավայրերի ծծմբի և ազոտի երկօքսիդների միջին տարեկան կոնցենտրացիաների բաշխվածությունը օդում (ըստ պասիվ նմուշառիչների տվյալների) դիտելու համար ընտրեք Ձեզ հետաքրքրող տարեթիվը և բնակավայրը, որից հետո սեղմեք "Գնալ" կոճակը։  Ամսեկան քարտեզները դիտելու համար ընտրեք տարիների ընտրությունից տարին, ժամանակահատվածի ընտրությունից՝ "ամսական" տողը,  հաջորդ ընտրությունից հետաքրքրող ամիսը, բնակավայրը և սեղմեք "Գնալ" կոճակը։

Գնալ

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգն իրականացնում է Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Ծաղկաձոր, Չարենցավան, Կապան և Քաջարան քաղաքներում: Վերը թվարկված բնակավայրերում գործում է 15 անշարժ՝ ակտիվ նմուշառման դիտակայան և 214 շարժական՝ պասիվ նմուշառման դիտակետ:
Մթնոլորտային օդի որակի գնահատումը կատարվում է ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշմամբ հաստատված աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) հետ համեմատությամբ։

 

Մթնոլորտային օդի որակի 2024 թվականի  նոյեմբեր ամսվա մոնիթորինգի տվյալները տրված են ստորև.

Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար 2024 թվականի նոյեմբեր  ամսվա դիտարկումներ կատարվել են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Ծաղկաձոր, Չա­րեն­ցավան, Կապան և Քաջարան քաղաքներում: Ընդհանուր առմամբ վերը թվարկ­ված բնակավայրերում գործում է 15 անշարժ՝ ակտիվ նմուշառման դիտակայան, և 214 շարժական՝ պասիվ նմուշառման դիտակետ: Փոշու նոյեմբեր ամսվա միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն  Հրազդան քաղաքում` 1.7 անգամ։

Ծծմբի երկօքսիդի նոյեմբեր  ամսվա միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն: Ծծմբի երկօքսիդը մթնոլոր­տային օդում առաջանում է ծծումբ պարու­նա­կող վառելիքների այրման, ինչպես նաև արդյունաբերական այլ գործընթացների ժամանակ:

Ազոտի երկօքսիդի նոյեմբեր ամսվա միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն: Մթնո­լոր­­­­տա­յին օդում ազոտի երկօքսիդի առաջացման գլխավոր աղ­բյուրն ավտոտրանսպորտն է:

Երևան

Երևան քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, և գետնամերձ օզոնի դիտարկումներ: Քաղաքում գործում է 45 շարժական դիտակետ և 5 անշարժ դիտակայան:

Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու միջին ամսական կոնցենտրացիաների փոփոխությունները.

 

Երևան քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիաների փոփոխությունները.

 

Երևան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիաների փոփոխությունները.

Երևան քաղաքի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի միջին ամսական կոնցենտրացիաների փոփոխությունները.

 

Գյումրի

Գյումրի քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտար­կումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 24 շարժական դիտակետ:

 

Վանաձոր

Վանաձոր քաղաքում կատարվում են փոշու, ծծմբիերկօքսիդի և ազոտի երկօքսիդի դիտարկումներ: Քաղաքում գործում է 3 անշարժ դիտակայան և 24 շարժական դիտակետ:

 

Ալավերդի

Ալավերդի քաղաքում և հարակից համայնքներում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի դիտարկումներ: Գործում է 3 անշարժ դիտակայան և 42 շարժական դիտակետ:

Հրազդան

Հրազդան քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօք­սիդի դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 17 շարժական դիտակետ:

Արարատ

Արարատ քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 12 շարժական պասիվ նմուշառման դիտակետ:

 

Կապան

Կապան քաղաքի մթնոլորտային օդում կատարվում են ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Կապան քաղաքում գործում է  11 շարժական դիտակետ:

 

Քաջարան

Քաջարան քաղաքի մթնոլորտային օդումկատարվում են ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Քաջարան քաղաքում գործում է 15 շարժական դիտակետ:

Չարենցավան

Չարենցավան քաղաքի մթնոլորտային օդում կատարվում են ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Չարենցավան քաղաքում գործում է 10 շարժական դիտակետ:

 

Ծաղկաձոր

 Ծաղկաձոր քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 14 շար­ժա­կան պասիվ նմուշառման դիտակետ: