Անտառների մոնիթորինգի գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ համար կարևորագույն բնական ռեսուրսներից մեկի՝ անտառային էկոհամակարգերի պահպանությանն ու ընդլայնմանն ուղղված համապարփակ դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացմանը։ Ներկայումս ոլորտում իրականացվում են կայուն անտառակառավարման գործընթացին աջակցող այնպիսի դիտարկում- ուսումնասիրություններ, ինչպիսիք են՝
Իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում փայտանյութի սպառման շուկայի վերլուծություններ ու գնահատում, ինչպես նաև անտառային տնտեսության վարման և ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ու նախագծերի ուսումնասիրմանն ու գնահատմանն ուղղված աշխատանքներ։
Հեռազննման արդի տվյալների, ԱՏՀ համակարգչային և համացանցային ծրագրային ապահովումների, արբանյակային պատկերների վերծանման աշխատանքների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացվող հանույթների, օդալուսանկարահանումների, ինչպես նաև բազմակողմանի վերլուծությունների հիման վրա ստացվող առաջնային տեղեկատվությունը հետագայում հիմք է հանդիսանում դաշտային ուսումնասիրությունների և մոնիթորինգային աշխատանքների իրականացման համար։ Ստացված տարածական տվյալների մուտքը աշխարհագրական տեղորոշման սարքավորումներ հնարավորություն է ընձեռնում ռացիոնալ կերպով իրականացնել նախնական բացահայտված խնդիրների դաշտային դիտարկումները, ինչպես նաև արձանագրել բուն դաշտային պայմաններում բացահատված այլ խնդիրները։
ԱՏՀ և ՀԶ տեխնոլոգիաների և դաշտային ուսումնասիրությունների փոխգործակցության արդյունքում իրականացված որոշ աշխատանքներ ներկայացվում են.
ՀՀ անտառածածկը՝ 2011 և 2018 թվականների դրությամբ |
|
Փոփոխված անտառածածկ տարածքների բացահայտում |
|
Հրդեհված տարածքի դասակարգում՝ ըստ այրման ծանրության աստիճանների |
|
Անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հրդեհված անտառային տարածքի հանույթ |
|
Հիվանդություններով ու վնասատուներով վարակված անտառամասերի քարտեզագրում |
|
Վնասատուներով ու հիվանդություններովվարակված օջախների մոնիթորինգ |
|
Քամատապալ տարածքների բացահայտում |
|
Ապօրինի հատումների բացահայտում |
|
Անտառների մոնիթորինգի ծառայությունը լիազորված է իրականացնելու նաև «աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում» ձեռնարկատիրական գործունեության տեսակը։