AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Գիտական կլիմայական տեղեկատվություն «Կլիմայական» գործողությունների համար

08/11/2021

Գիտության նվաճումները ընդլայնում են մեր հնարավորությունները ոչ միայն եղանակի, այլ նաև ապագա կլիմայի կանխատեսման առումով, հնարավորություն ընձեռնելով նախապատրաստվել վաղվա օրվան` որոշումներ կայացնողներին, կազմակերպություններին և հանրությանը` կլիմայական ռիսկերը կառավարելու համար կլիմայական տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Ընդ որում, կլիմայական սպասարկումները համապատասխանեցվում են կոնկրետ սպառողների պահանջներին և օգտագործվում են պլանավորման, ռազմավարության ձևավորման և առօրյա գործունեության ժամանակ: Կանաչ կլիմայի հիմնադրամը (#GCF) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) միավորվել են՝ միջազգային հանրությանը տրամադրելու նոր կլիմայական տեղեկատվություն և գործիքներ կլիմայական գիտության վերջին տվյալների վերաբերյալ: Սա կարող է օգտագործվել կլիմայի փոփոխության, մասնավորապես՝ հարմարվողականության ներդրումներում որոշումներ կայացնելու համար։ Այս մասին հայտարարվեց նոյեմբերի 3-ին #COP26-ի հերթական քննարկումների ժամանակ։ Սա ՀՕԿ-ի մի շարք միջոցառումներից մեկն է, որը գիտությունը վերածում է քաղաքականության աջակցության՝ օգնելու լուծել կլիմայի փոփոխության դրդապատճառներն ու ազդեցությունները և բարձրացնել տոկունությունը ծայրահեղ եղանակային պայմանների նկատմամբ: «Այս համագործակցության միջոցով ՀՕԿ-ը աջակցում է երկրներին կլիմայական ներդրումների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու՝ հիմնվելով առկա լավագույն գիտության վրա: Այս ռեսուրսները արժեքավոր կլինեն կլիմայի նկատմամբ զգայուն մի շարք ոլորտներում՝ ներառյալ գյուղատնտեսությունը, աղետների ռիսկի նվազեցումը, էներգետիկան, ձկնաբուծությունը, անտառային տնտեսությունը, առողջապահությունը և ջուրը», - ասել է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պետերի Թաալասը:
Մանրամասները՝ https://public.wmo.int/en/media/news/climate-science-information-climate-action?fbclid=IwAR0vX2nbDAyUeD0TuJPOAPUYG3mxmAGQPZUWSblVKOcq40U3FLn8VOlgjCY

 

 

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025