2024 թվականի հուլիսի 15-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիան հավատարմագրվել է լաբորատորիաների հավատարմագրման կոմիտեի 11․04․2024թ․ N 27/1 որոշմամբ՝ 4 տարի ժամկետով։ Հավատարմագրումն իրականացվել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի պահանջների համաձայն:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք բոլոր պահանջներով համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Կենտրոնի լաբորատորիան, միջազգային գնահատմամբ, ընդգրկված է տարբեր երկրների լավագույն 200 քիմիական լաբորատորիաներից առաջին 30-ի շարքում:
Լաբորատորիային Սլովակիայի ազգային ռեֆերենս լաբորատորիայի կողմից տրվել են միջազգային հավաստագրեր
Պարբերաբար իրականացվում են ինչպես սարքավորումների միջազգային հավատարմագրված լաբորատորիաների հետ միջլաբորատոր ստուգումներ, այնպես էլ մասնագետների վերապատրատման դասընթացներ:
Փորձարկման լաբորատորիայում հետազոտվում են․
Փորձարկումները կատարվում են որակը, բաղադրությունը և մաքրությունը ստուգելու նպատակով:
Ի՞նչ փորձարկումներ են կատարվում ջրի նմուշներում
Ի՞նչ փորձարկումներ են կատարվում հողի նմուշներում
Ի՞նչ փորձարկումներ են կատարվում այլ պինդ նմուշներում
Ի՞նչ փորձարկումներ են կատարվում օդի նմուշներում
Ի՞նչ սարքավորումներ են կիրառվում․
Լաբորատոր փորձարկումներն իրականացվում են միջազգային ստանդարտ մեթոդների համաձայն:
Լաբորատորիան պարբերաբար մասնակցում է միջազգային միջլաբորատոր ստուգաճշտման` գրանցելով բարձր ճշգրտություն և ստանում այն հավաստող վկայագրեր:
Լաբորատոր փորձարկումների ցանկը։
Մանրամասների համար զանգահարել՝