AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել է 2021 թվականի գլոբալ ածխածնի բյուջեի վերաբերյալ զեկույց

05/11/2021

#COP26-ում գլոբալ ածխածնի նախագծի կողմից հրապարակվել է 2021 թվականի գլոբալ ածխածնի բյուջեի վերաբերյալ զեկույց, որը հանդիսանում է ՀՕԿ-ի տարեկան հաշվետվության (#UnitedinScience խորագրով) համահեղինակներից մեկը: Նոր զեկույցը վերահաստատում է ինչպես ՀՕԿ-ի ջերմոցային գազերի մասին տեղեկագրի, այնպես էլ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի՝ արտանետումների բացերի մասին զեկույցի այն եզրահանգումները, որ անհրաժեշտ է արմատապես արագացնել կլիմայի գործողություններին միտված քայլերը։ Սա նաև մեկ այլ հզոր գիտական ուղերձ է #COP26-ի բանակցող մասնակիցներին առ այն, որ մենք չենք գտնվում Փարիզյան համաձայնագրի նպատակների իրականցման ուղու վրա։ 2020 թվականին նվազելով 5․4 %-ով՝ ակնկալվում է, որ 2021 թվականին գլոբալ CO₂-ի արտանետումների մակարդակը պետք է ավելանա 4․9%-ով՝ գրանցելով 2019 թվականի արտանետումների մակարդակից ընդամենը 0․8 %-ով պակաս ցուցանիշ։ Գլոբալ ածխածնային ծրագրի գիտնականները թարմացրել են մնացորդային բյուջեները՝ հիմնվելով կլիմայի փոփոխության միջկառավարչական փորձագիտական խմբի վեցերորդ գնահատման զեկույցի վրա։ Եթե CO2-ի արտանետումները մնան 2021 թվականի մակարդակի վրա, ապա ընդամենը 11 տարի հետո կունենանք 1.5°C և 32 տարի տարի հետո՝ °C։