16.09.2022թ․ «Գլոբալ համագործակցություն՝ հանուն Երկրի վրա կյանքի պաշտպանության». այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը։
09.09.2022թ․ Սեպտեմբերի 9-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ. Ազիզյանը ՀՀ ԳԱԱ-ում հանդիպել է «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Խ․ Մելիքսեթյանի հետ:
02.09.2022թ․ Ջերմաստիճանն օդի ջերմային վիճակը բնութագրող մեծություն է, եղանակի և կլիմայի իրավիճակը բնութագրող կարևոր տարր։ 1597թ․-ին Գալիլեո Գալիլեյը ստեղծեց առաջին ջերմաչափը (1-ին նկար)։ Օդի ջերմաստիճանը չափում են տարբեր միավորներով, սակայն ամենատարածվածը և կիրառվողը Ցելսիուսի սանդղակն է։
31.08.2022թ․ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության աշխատակիցները «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում, Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում իրականացնում են օգոստոսի 29-ին մեկնարկած հիդրոերկրաբանական, հիդրոքիմիական մոնիթորինգի աշխատանքները՝ գնահատելու համար ստորերկրյա ջրերի վիճակը։
26.07.2022թ․ Օգոստոսի 15-19-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խումբն այցելեց Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ, որտեղ անցավ ինդիկատոր տեսակների ճանաչման դասընթացի առաջին փուլը։
Հարգելի գործընկերներ, օգտատերեր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների գնահատման, տեղեկատվության կարիքների բացահայտման, ինչպես նաև հիդրոօդերևութաբանությանը և շրջակա միջավայրին առնչվող ծառայությունների բարելավման առաջնահերթ գործողությունների ազգային ծրագրի մշակման նպատակով խնդրում ենք լրացնել հարցաշարը մինչև օգոստոսի 31-ը։
23.08.2022թ․ «Օգոստոսի 22-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մասնակցել են «Աղետների ռիսկի նվազեցման կարողությունների գնահատում 2022 թվականի համար» աշխատաժողովին։
23.08.2022թ․ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի, Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի, Հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի ծառայությունների աշխատակիցները «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում, Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում հերթական անգամ իրականացնում են օգոստոսի 22-ին մեկնարկած հիդրոմորֆոլոգիական, հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի աշխատանքները՝ գնահատելու համար գետերի էկոլոգիական վիճակը։
19.08.2022թ․ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Սևանա լճում է՝ ամառային հետազոտություններ և նմուշառումներ իրականացնելու նպատակով:
17.08.2022թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ին լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել մոտակա տարածքներից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները։
16.08.2022թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 14-15-ին լրացուցիչ նմուշառում է իրականացվել մոտակա տարածքից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները։
10.08.2022թ. Oգոստոսի 11-16-ն oդի ջերմաստիճանը կբարձրանա
09.08.2022թ. Կենսածին նյութերը` Սևանա լիճ թափվող գետերում․ հունիս, հուլիս և օգոստոս 2022թ․
Օգոստոսի 4-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի փորձագետների հետ