AM RU EN

Ագրոօդերևութաբանական կանխատեսում

 


Խոտաբույսերի միջին հանրապետական բերքատվության կանխատեսում

 

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024 թվականի խոտաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը սպասվում է 1 հեկտարից 46-46,5ց

 



Հացահատիկային մշակաբույսերի կանխատեսում


Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024թ. բանջարանոցային մշակաբույսերի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է լոլիկ 35-36տ, կաղամբ՝ 36-37տ, սոխ՝ 19-20տ, մնացած բոլոր բանջարանոցայինները միասին՝ 21-22տ։
 



Հացահատիկային մշակաբույսերի կանխատեսում



Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 19-20ց, գարնանացան գարի՝ 15-16ց, բոլոր հացահատիկային մշակաբույսերը՝ 18ց/հա։

 



Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում



Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 28․06-2․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 6-10․07-ն ընկած ժամանակահատվածում։
 



Հացահատիկային մշակաբույսերի կանխատեսում


Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 17-18ց, գարնանացան գարի՝ 14-15ց։



Խաղողի բերքատվության կանխատեսում


Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024 թվականի խաղողի հանրապետական միջին բերքատվությունը սպասվում է 1 հեկտարից 7տ։
 



Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում


Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (վեգետացիայի վերսկսման ժամանակ) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 18ց, գարնանացան գարի՝ 15ց։

 



Ծիրանի բերքատվության կանխատեսում Արարատյան դաշտում


Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024թ Արարատյան դաշտում 1 հեկտարից սպասվում է 35-37ց (միջին 40-45ց/հա)։

 



Խաղողի վազի ծաղկումը հովտային շրջաններում



Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում սպասվում է մայիսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում։



 



Դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում


Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող ջերմաստիճանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների վերլուծությունը՝ դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում, որը շուտ է բազմամյա միջին ժամկետներից 20-25օր։



 



Ծիրանենու կանխատեսում


Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումը Արարատի մարզում և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում սպասվում է մարտի 16-18-ը, Արմավիրի մարզում՝ 18-22-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին ժամկետից շուտ է 25-28 օր։

 



Հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանք

Հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները՝ հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի տնկումը կատարվում է, երբ օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև +10․․․+14°C (վարելաշերտում 0-20 սմ՝ մինչև +7․․․+10°C)։ Մարտ ամսվա օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Հովտային շրջաններում օդի միջին ջերմաստիճանը սպասվում է +9․․.+12°C, տեղ-տեղ՝ +12․․․+14°C։ Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -3․․․-5°C, Տավուշի հովտային շրջաններում՝ մինչև 0․․․-5°C, իսկ առավելագույն ջերմաստիճանը սպասվում է +20․․․+24°C, Սյունիքի հովիտներում՝ +24․․․+27°C։ Տեղումների քանակը հանրապետության հովտային շրջաններում սպասվում է 20-61մմ։ Այս տարի վաղահաս կարտոֆիլի տնկումը նպատակահարմար է սկսել մարտի առաջին տասնօրյակից, առանձնապես մարտի 3-ից։ Ցրտահարությունից խուսափելու համար ցանքսը նպատակահարմար է կատարել հողի ավելի խորը շերտում։