AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ հանդիպում ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Գեովայբ» կազմակերպության ներկայացուցիչների միջև

10/11/2021

Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ հանդիպում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Գեովայբ» կազմակերպության ներկայացուցիչներ Պակրատ Պալապանեանի և Էրիկ Գյուլազյանի միջև։ Այցի նպատակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Գեովայբ» ՓԲԸ-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր։ Ողջունելով հյուրերին՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանը նախ անդրադարձավ ինստիտուցիոնալ բարեփոխումներին, համաձայն որի հոկտեմբերի 1-ից ՊՈԱԿ-ում գործում է Աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման ծառայությունը։ «Գեովայբ» ՓԲԸ տնօրեն Է. Գյուլազյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար՝ միաժամանակ հրավիրելով ներկա գտնվելու նոյեմբերի 17-ին կայանալիք GIS օրվա միջոցառմանը, որի կազմակերպիչը Հայաստանում «Գեովայբ» կազմակերպությունն է։ Նա կարևորեց երկու կազմակերպությունների միջև համագործակցությունը՝ որպես պետություն-մասնավոր գործընկերության լավագույն օրինակ։ Ստորագրված հուշագրով ամրագրվեց կողմերի համագործակցությունը հետևյալ ուղղություններով՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Գեովայբ» ՓԲԸ մասնագիտական կարողությունների շրջանակներում փորձի փոխանակման, փոխադարձ աջակցության, կարողությունների զարգացման, համատեղ ծրագրերի ձևավորման և/կամ իրականացման շրջանակներում, ներառյալ, բայց ոչ սահմանափակվելով, ըստ ծագած անհրաժեշտության և հնարավորությունների՝ աշխարհատեղեկատվական համակարգերի (ԱՏՀ/GIS), հեռազննման (ՀԶ/RS) և այլ համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համապատասխան խորհրդատվության իրականացման, փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի ձևավորման և/կամ իրականացման, գիտական հանդիպումների, սեմինարների, խորհրդակցությունների, դասընթացների կազմակերպման, դրանցում մասնակցության, ինչպես նաև աշխատանքային խմբերի ձևավորման և Կողմերի իրավասու աշխատակիցների միջոցով համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծման, կոնկրետ ոլորտներին վերաբերող մասնագիտական տեղեկատվության, համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների, դրանց խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկատվություն հայցելու և ստանալու, ստացված տվյալների հետագա վերլուծական աշխատանքների իրականացման, ինչպես նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով: