AM RU EN

ԹԱՓՈՆՆԵՐ

      Կազմակերպությունների գործունեությունից առաջացած թափոնների վիճակագրական տվյալների ուսումնասիրություն

Թափոնների պետական կադաստրի ստեղծման և վարման միջոցառումներին ի աջակցություն, կատարվել է 2021 թվականին առաջացած թափոնների`  վերաբերյալ կազմակերպությունների կողմից ներկայացված վարչական վիճակագրական հաշվետվությունների ուսումնասիրում և վերլուծություն: 2021 թվականին հաշվետվություն ներկայացրած ձեռնարկությունների թիվը կազմել է 1217 ձեռնար-կություն, որոնցից 1015-ը՝ մարզերում, 202-ը՝ Երևան քաղաքում: Երևան քաղաքում 202 հաշվետվություն ներկայացրած ձեռնարկություններից 103-ը (51%) կազմում են արդյունաբերական ձեռնարկությունները (քիմիական արդյունաբերություն` 3․5%, հանքարդյունաբերություն` 2%, մեքենաշինություն, մետաղամշակում, էլեկտրա- տեխնիկական սարքաշինություն` 4․5%, շինանյութերի արտադրություն` 12.9%, սննդի արդյունաբերություն և գյուղատնտեսություն` 12.8%, փայտամշակման արդյունաբերություն` 1.5%, թեթև արդյունաբերություն` 4%, վառելիքաէներգետիկ արդյունաբերություն` 3.9%, այլ ճյուղեր` 5.9%), իսկ 99-ը (49%) կազմում են սպասարկման ոլորտի կազմակերպությունները (առևտրի կենտրոններ, շուկաներ` 2.5%, բժշկական հաստատություններ` 42%, տրանսպորտ` 2.5%, կապ` 1%, հյուրանոցներ` 0․5%, ուսումնական հաստատություններ` 0.5%:
Վտանգավորության 1-ին և 2-րդ դասի թափոններ գոյացել են քիմիական արդյունաբերության, հանքարդյունաբերության, մեքենաշինության, շինանյութերի արտադրության, վառելիքա-էներգետիկ, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև բժշկական հաստատությունների, տրանսպորտի, հյուրանոցների, ռեստորանների սպասարկման ոլորտներում:
Վտանգավորության 3-րդ և 4-րդ դասի թափոններ գոյացել են մեքենաշինության, մետաղամշակման, էլեկտրատեխնիկական սարքաշինության, հանքարդյունա- բերության, շինանյութերի արտադրության, քիմիական արդյունաբերության, բժշկական հաստատությունների սպասարկման, տրանսպորտի, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտներում։