![]() | |
| 20 Մայիսի 2012թ. Կիրակի | |
Գլխավոր«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հանրապետության շրջակա միջավայրի մոնիտորինգի իրականացում» պետական ծրագրի համաձայն իրականացնում է շրջակա միջավայրի` մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, մթնոլորտային տեղումների աղտոտվածության որոշում և գնահատում: Ըստ ծրագրի կատարվում է հանրապետության մակերևութային ջրերի` մեծ և միջին մեծության 39 գետերի, 6 ջրամբարների և Սևանա լճի ջրաքիմիական ռեժիմային դիտարկումներ 131 դիտակետերում` տարվա ընթացքում 7-12 անգամ հաճախականությամբ: Մակերևութային ջրերի աղտոտվածության որոշման և գնահատման համար վերցված փորձանմուշներում որոշվում է մինչև 65 ցուցանիշ (ջրաքիմիական հիմնական բաղադրիչներ, ծանր մետաղներ, քլորօրգանական պեստիցիդներ և այլն): Մթնոլորտային օդի գետնամերձ շերտի մոնիտորինգ իրականացվում է հանրապետության 11 քաղաքներում (Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Ալավերդի, Արարատ, Վաղարշապատ, Աբովյան, Սևան, Կապան և Քաջարան) 3 տարբեր մեթոդներով` ավտոմատ, պասիվ և շուրջօրյա ակտիվ նմուշառման դիտարկումների միջոցով` ապահովելով մթնոլորտային օդի մոնիտորինգի հիբրիդային ցանցը: ՀՀ 2 քաղաքներում (Երևան, Ալավերդի) տեղադրված են օդի որակի հսկման 5 ավտոմատ կայաններ (միայն մայրաքաղաքում տեղադրված են 4 ավտոմատ կայան և նախատեսվում է հասցնել մինչև 7-ի), որոնցում օդում ածխածնի մոնօքսիդի, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների և օզոնի չափումները կատարվում են Եվրոմիությունում ընդունված ժամանակային ինտերվալներով: Նշված 2 քաղաքում և ևս 4 քաղաքներում (Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Արարատ) գործում են օդի աղտոտվածության հսկման 13 մշտական դիտակայաններ, որտեղ որոշվում են մթնոլորտում փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և օզոնի միջին օրական պարունակությունները: Օդի որակի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար հանրապետության վերը նշված 10 (բացառությամբ Արարատ քաղաքի) քաղաքներում տեղադրված են թվով 200 պասիվ նմուշառման դիտակետեր, որոնց միջոցով որոշվում է ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները: Հիմնական ծրագրից բացի կենտրոնը կատարում է նաև այլ ծրագրերով նախատեսված մոնիտորինգային աշխատանքներ: Մասնավորապես, Ծաղկաձոր քաղաքում «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում իրականացնում է քաղաքի օդային ավազանի որակի ավտոմատ և պասիվ նմուշառիչներով դիտարկումներ, ինչպես նաև քաղաքուվ հոսող Ծառաղբյուր գետի ջրաքիմիական մոնիտորինգ: «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է միջազգային համագործակծություններ.
Մոտ ապագայում կենտրոնում նախատեսվում է իրականացնել նաև հողի, նստվածքագոյացումների և էկոհամակարգերի կենսաբանական մոնիտորինգ` ամբողջականացնելով ՀՀ շրջակա միջավայրի մոնիտորինգային համակարգը: Ներկայումս կենտրոնի լաբորատորիաները գտնվում են վերը նշված մոնիտորինգային աշխատանքների մեթոդականների մշակման ավարտական փուլում և լիովին պատրաստ են նման աշխատանքներին: «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրապետության էկոլոգիական վիճակի մասին տեղեկատվությունը ներկայացնում է ամենամսյա և տարեկան տեղեկանքների տեսքով, կազմվում են օդի աղտոտվածության շաբաթական և ամսական քարտեզներ, ինչպես նաև բարձր և արտակարգ բարձր աղտոտվածությունների գրացնման դեպքում հաղորդագրերի տեսքով ահազանգվում է ՀՀ բնապահպանության նախարարությանը` համապատասխան լրացուցիչ միջոցառումների անցկացման համար: |
| ՀՀ Բնապահպանության Նախարարություն «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» |
| © ՀայԷկոՄոնիտորինգ 2009 - 2012 |
| Գլխավոր Դիտակետեր Տեղեկանք Մեր մասին Դիմեք մեզ Արխիվ Աշխատակազմ Թեժ էջ Հավաստագրեր Օդի ֆոն Հայտարարություն |