AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանկարծահաս հեղեղումների կառավարման համակարգ. Տեսլական 2030

23/11/2021

Հանկարծահաս հեղեղումներն ամբողջ աշխարհում տարեկան ավելի քան 5000 մարդու մահվան պատճառ են դառնում՝ գերազանցելով հեղեղումների հետ կապված ցանկացած այլ դեպքի։ Քանի որ աշխարհի բնակչությունն ավելանում է, հատկապես քաղաքային տարածքներում և հասարակությունները շարունակում են ներխուժել ողողատներ, հանկարծահաս հեղեղումների վաղ նախազգուշացման համակարգերի կարիքն առավել առաջնային է դառնում։
Այս անհրաժեշտությանն ի պատասխան Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային ծառայությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Մարդասիրական օգնության Բյուրոն և Հիդրոլոգիական հետազոտությունների կենտրոնը 2007 թվականից սկսեցին համագործակցել հանկարծահաս հեղեղումների վաղ նախազգուշացման համակարգի (Հանկարծահաս հեղեղումների կառավարման համակարգ– FFGS) մշակման և ներդնման համար` համաշխարհային կիրառության նպատակով։
2021 թվականի դրությամբ 67 երկրներում, ավելի քան 3 միլիարդ մարդու, տրամադրվում է վաղ նախազգուշացում հնարավոր հանկարծահաս հեղեղումների մասին իրենց Ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունների միջոցով, որոնք աշխատում են Աղետների կառավարման ազգային գործակալությունների հետ համագործակցությամբ։
2021 թվականի նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել «Գլոբալ շրջանակով հանկարծահաս հեղեղումների կառավարման համակարգ- FFGS - Տեսլական 2030» վիրտուալ միջոցառումը, որին մասնակցել են 50 երկրների 140 ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանը, ի դեմս ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` քննարկելու նոր Vision 2030 ռազմավարությունը, մինչ այժմ ունեցած ձեռքբերումները և հետագա քայլերը։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025