AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 08․04-14․04.2024թ.

15/04/2024

Շաբաթվա ընթացքում դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։
Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, որոշ շրջաններում սկսվել է հասկակալումը։
Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, լեռնային շրջաններում՝ հանգուցային արմատների առաջացումը։
Արարատյան դաշտում առաջացել են դեղձենու և ծիրանենու առաջին տերևները, տեղ-տեղ սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։ Խաղողի բողբոջները բացվել են։