AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա

25/04/2024

Ապրիլի 23-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կենտրոնական լաբորատորիան հյուրընկալել էր «Օլիմպոս» կրթահամալիր-ավագ դպրոցի աշակերտներին:
Նպատակը իրականացվող նախագծային աշխատանքների շրջանակներում մակերևութային ջրերի որոշող փորձերին մասնակցելն էր։
 
Լաբորատորիայում աշակերտները ծանոթացել են ջրային ռեսուրսների, մոնիթորինգի գործընթացներին, լաբորատոր փորձազննության ընթացքին և արդյունքների հրապարակմանը:
 
Երեխաների հարցերը բամազան էին՝ կապված շրջակա միջավայրի բաղադրիչների աղտոտվածության, աղտոտման աղբյուրների ու դրա որակի բարելավմանն ուղղված միջոցառումների հետ, իսկ լաբորատոր տարբեր սենյակներում՝ լաբորատոր անալիզների ընթացքի ու սարքավորումների աշխատանքների հետ կապված:
 
Լաբորատորիայի մասնագետները մեծ սիրով ու ոգևորությամբ պատասխանել են աշակերտների բոլոր հարցերին, փոխանցել իրենց գիտելիքներն ու փորձը՝ նպատակ ունենալով էլ ավելի շեշտել էկոկրթության կարևորությունն ու հետաքրքրություն առաջացնել երեխաների մոտ՝ սիրել և պահպանել բնությունը։