AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 25․03-31․032024թ.

02/04/2024

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակավույսերի աճն ու զարգացումը։ Առանձին լեռնային շրջաններում բազմամայա միջին ժամկետներին մոտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է։ Արարատյան դաշտում դեղձենու բողբոջները բացվել են, դիտվել է խաղողի վազի հյութաշարժ: Նախալեռնային շրջաններում հնդավորների բողբոջներն ուռչել են, Սյունիքի հովիտներում առաջացել են սերկևիլի, ընկուզենու առաջին տերևները: