AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. ապրիլի 4-10-ը (2024թ.)

11/04/2024

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր նորքում՝ ապրիլի 4-ին, 5-ին, 7-ին, 10-ին, Շենգավիթում՝ ապրիլի 4-ին, 5-ին, 7-ին, 9-ին, Արաբկիրում՝ ապրիլի 4-ին և 5-ին։ 
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում ապրիլի 6-ին։ 
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Շենգավիթում ապրիլի 4-ին։