AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Արարատյան դաշտի և դրա նախալեռնային գոտու խիտ մառախուղը պայմանավորված է հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ

29/11/2021

Արդեն երրորդ օրն է ինչ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում խիտ մառախուղ է։ Այս երևույթը պայմանավորված է հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ:
Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում նկատվեց սառը օդի լճացում, իսկ նոյեմբերի 27-ի ցերեկը հարավից դեպի մեր տարածք սկսեցին ներթափանցել տաք օդային հոսանքներ։ Ներթափանցող տաք օդային հոսանքների և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շփման հետևանքով` ձևավորվեց մառախուղ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի հետ համեմատ` բացառությամբ Արարատյան դաշտի և դրա նախալեռնային գոտու, հանրապետության ամբողջ տարածքում բարձրացել է 6-8, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 14-16 աստիճանով։
Այսօր ցերեկը Սյունիքի և Տավուշի ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը հասնում է+20-ի, իսկ լեռնային շրջաններում +10…+13 աստիճանի։
Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում մառախուղի գոյացման պատճառով ջերմաստիճանի փոփոխություն չի նկատվել։
Դեկտեմբերի 1-ին սպասվող ակտիվ ցիկլոնի ներթափանցման հետ կապված` Արարատյան դաշտում առկա մառախուղը կցրվի, սակայն հանրապետության ողջ տարածքում կսկվեն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, առանձին հատվածներում քամու արագությունը կհասնի 20-25մ/վ-ի։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025