AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Դաշտային-գործնական դասընթացներ՝ Հրազդանի անտառտնտեսությունում և հարակից անտառային տարածքներում

08/12/2021

2021 թվականի դեկտեմբերի 7-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Երևանի Պետական Համալսարանի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար «Հողային և անտառային ռեսուրսների կադաստր և մոնիթորինգ» առարկայի շրջանակներում իրականացրել են դաշտային-գործնական դասընթացներ՝ Հրազդանի անտառտնտեսությունում և հարակից անտառային տարածքներում:
Դասընթացի շրջանակներում ներկայացվեց անտառի դերն ու նշանակությունը, որպես կենսաբազմազանության բաղկացուցիչ մաս։ Ընդհանուր տեղեկատվություն ներկայացվեց դաշտային տեղորոշիչ սարքավորումների, դրանց գործնական կիրառման մասին, ինչպես նաև դաշտային պայմաններում իրականացվեցին անտառգնահատման որոշ ցուցանիշների չափագրումներ համապատասխան անտառգնահատման գործիքների միջոցով (տարիքային հորատ, ռելասկոպ, բարձրաչափ, կողմնացույց, չափիչ երկմատ):

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025