AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Կլիմայական ծառայությունների ազգային շրջանակ»-ի (ԿԾԱՇ) Հայաստանի թեմատիկ-կլաստերային առցանց առաջին հանդիպումը

25/06/2020


ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ ս.թ. հունիսի 24-ին կազմակերպել է «Կլիմայական ծառայությունների ազգային շրջանակ»-ի (ԿԾԱՇ) Հայաստանի թեմատիկ-կլաստերային առցանց առաջին հանդիպումը՝ «Ջուր (հիդրոլոգիա և ջրային ռեսուրսներ)» թեմայով: Հանդիպմանը մասնակցել են ոլորտի առաջատար մասնագետներ և պետական, գիտական մասնավոր և հասարակական ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց համախմբման նպատակն է՝ քննարկել ոլորտի բացերը, կարիքները, հնարավոր բարելավումները, գտնել համագործակցության արդյունավետ եզրեր և մասնակցել «Կլիմայական ծառայությունների ազգային շրջանակ»-ի մշակման աշխատանքների անմիջական քննարկամանը: Հանդիպման ավարտին ներկայացվել են ոլորտի բարփոխումներին ուղղված առաջարկություններ:
Հանդիպման մասնակիցներին ողջունել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը՝ ներկայացնելով հանդիպման նպատակն ու զարգացումները, մաղթելով հանդիպումների անխափան աշխատանք և արդյունավետ քննարկում, նաև հույս հայտնելով, որ այն հնարավորություն կընձեռի բոլոր մասնակիցներին՝ ծանոթանալու ոլորտի հիմնախնդիրներին, կարծքիներ փոխանակելու, ինչպես նաև գործնական առաջարկներ ներկայացնելու մեր երկրում հանդիպման թեմաներին առնչվող ոլորտների բարելավումն ապահովելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՇՄ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Շրջակա միջավայրի նախարարության ներքո և «Zoï բնապահպանական կազմակերպության» աջակցությամբ, որը Շվեյցարիայում գործող միջազգային հասարակական կազմակերպություն է՝ մասնագիտացած բնապահպանական տեղեկատվության, հաղորդակցության և կարողությունների զարգացման ոլորտում, ղեկավարում է ԿԾԱՇ-ի մշակումը: ԿԾԱՇ-ի հայեցակարգավորման և ստեղծման գործում ՀՀ-ին աջակցում են Համաշխարհային բանկը և Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ կառույցը (GFDRR): ԿԾԱՇ-ի մշակմանն ուղղված աշխատանքներն ավելի համակարգված և արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվել է թեմատիկ-կլաստերային առցանց հանդիպումների շարք: Սպասվում են ևս երեք հանդիպումներ՝ «Աղետների ռիսկերի նվազեցում», «Ագրո (գյուղատնտեսություն և պարենային անվտանգություն)» և «Առողջապահություն, զբոսաշրջություն, էներգետիկա, տրանսպորտ, շինարարություն և այլն» թեմաներով: