AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 20-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Արթիկի օդերևութաբանական կայանը հյուրընկալել էր Փանիկի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին

23/04/2024

Ապրիլի 20-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Արթիկի օդերևութաբանական կայանը հյուրընկալել էր Փանիկի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին։
Աշակերտները կայանում ծանոթացել են կատարվող աշխատանքներին՝ օդի ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, քամու ուղղության, արագության  գրանցմանը՝ ավանդական և ավտոմատացված եղանակով, տվյալների համադրմանը։
Օդերևութաբանական կայանում տեղեկացել են ջերմաչափերի, խոնավաչափերի, տեղումնաչափերի, հողմաչափերի աշխատանքին։
Ուսումնական այցը աշակերտների համար բացառիկ հնարավորություն է ընձեռում գործնականորեն ծանոթանալու օդերևութաբանության և մթնոլորտի գիտության հետաքրքրաշարժ աշխարհին: