AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2022 թվականն ըստ ՆԱՍԱ-ի տվյալների` համարվում է հինգերորդ ամենատաք տարին

24/01/2023

2022 թվականին Երկրագնդի օդի միջին ջերմաստիճանը հավասարվել է 2015 թվականին՝ որպես ռեկորդային հինգերորդ ամենատաքը, ասվում է NASA-ի վերլուծության մեջ: Շարունակելով մոլորակի երկարաժամկետ տաքացման միտումը՝ 2022 թվականին գլոբալ ջերմաստիճանը 0.89°C-ով բարձր է եղել բազային ժամանակաշրջանի միջինից (1951-1980թթ.), հաղորդում են Նյու Յորքում ՆԱՍԱ-ի Տիեզերական հետազոտությունների Գոդարդ ինստիտուտի (GISS) գիտնականները:
«Տաքացման այս միտումը տագնապալի է», - ասում է NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը: «Մեր փոփոխվող կլիման արդեն թողնում է իր հետևանքները. ուժեղանում են անտառային հրդեհները, փոթորիկները, երաշտները, իսկ ծովի մակարդակը բարձրանում է: NASA-ն կտրամադրի նորագույն տվյալներ՝ աջակցելու կլիմայի մոդելավորմանը, վերլուծություններին և կանխատեսումներին՝ օգնելու մարդկությանը դիմակայել Երկիր մոլորակի փոփոխվող կլիմային»: Անցած ինը տարիները եղել են ամենատաքը` սկսած 1880 թվականից: Սա նշանակում է, որ 2022 թվականին Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը մոտ 1.11°C-ով ավելի տաք էր, քան 19-րդ դարի միջինը:
Ավելին՝ https://climate.nasa.gov/news/

Հանդիպում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջուկային գիտությունների և կիրառման բաժնի ծովային միջավայրի Մոնակոյի լաբորատորիաների տեխնիկական փորձագետ Սաբինա Ազեմարի հետ

08/02/2023

Փետրվարի 6-ին ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրեց նորանշանակ տնօրենի տեղակալ Ատոմ Գրիգորյանին

07/02/2023

Փետրվարի 2-ին ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի 9-րդ դասարանի աշակերտները

06/02/2023

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի հետ 2023 թվականի հունվարի 20-ին կնքել է Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի բարելավմանն ուղղված գործողությունների ֆինանսական համաձայնագիր

03/02/2023

Հունվարի 18-19-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացել է Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների կողմերի համաժողովների բյուրոների համատեղ հանդիպումը

02/02/2023