AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Միավորել Կուր-Արաքս գետավազանի երիտասարդներին հանուն ջրի և խաղաղության» աշխատաժողով

25/07/2022

Հուլիսի 14-19-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության մակերևութային ջրերի որակի դաշտային հետազոտությունների և նմուշառումների բաժնի առաջատար մասնագետ Գոռ Խաչատրյանը մասնակցել է «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի, Հայաստանի Ջրի Եվրոպական Երիտասարդական Խորհրդարանի և ԱՄՆ Պետական Դեպարտամենտի կողմից կազմակերպված «Միավորել Կուր-Արաքս գետավազանի երիտասարդներին հանուն ջրի և խաղաղության» աշխատաժողովին (ք․ Բաթումի, Վրաստան)։
Աշխատաժողովի նպատակն էր զարգացնել երկարաժամկետ համագործակցություն ջրային ռեսուրսների կայուն կառավարման և գետային էկոհամակարգերի պաշտպանության ոլորտում՝ Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի Կուր-Արաքս գետավազանի երիտասարդների միջև «Կուր-Արաքս երիտասարդական ցանց» ստեղծելու միջոցով:

Աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել այցելություններ Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարան, Կոլխեթի ազգային պարկ, ինչպես նաև իրականացվել է համատեղ ջրի որակի մոնիթորինգ Սև ծովում։
Բացի այդ, Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների կողմից իրականացվել են դասախոսություններ, որոնք վերաբերվել են Կուր-Արաքս գետավազանի երկրներում ջրային ռեսուրսների վիճակին, միջսահմանային ջրային ռեսուրսների կառավարմանը, անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ջրային դիվանագիտության մեջ ոչ պետական սուբյեկտների դերին, ջրային օբյեկտների էկոլոգիական մոնիթորինգի բնագավառում հանրության տեղեկացվածության և գիտելիքների բարձրացմանը, ծանոթացվել է գլոբալ ջրային գործընկերության երիտասարդական և երիտասարդների մասնակցության և առաջնորդության հնարավորություններին։ Իրականացվել են նաև խմբային աշխատանքներ՝ օգտագործելով Խաղաղության կապույտ ինդեքսի (Blue Peace Index) համակարգի հնարավորությունները։