24/03/2022
Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 150000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Պարտականություններ՝
• Կատարում է Ծառայության պետի և Բաժնի պետի կողմից հանձնարարված աշխատանքները ժամանակին, պատշաճ և որակով.
• Իրականացնում է համակարգչային տեխնիկայի տեղադրման, վերանորոգման և սպասարկման աշխատանքներ․
• Կազմակերպության ներքին համակարգչային ցանցի կարգաբերում և սպասսարկում, ցանցային անվտանգության գործիքների կարռավարում, ցանցային միացությունների և ցանցի աշխատանքի արտադրողականության խնդիրների բացահայտում, կարգավորում
• Ցանցային սարքավորումների տեղադրում, կարգաբերում և սպասարկում, ցանցային ծրագրերի տեղադրում, կարգաբերում և թարմեցում
• Ապահովում է սարքերի և սարքավորումների, համակարգչային տեխնիկայի անխափան աշխատանքը․
• Սահմանված կարգով մասնակցում է սարքերի և սարքավորումների ստուգաճշտման աշխատանքներին․
• Սահմանված կարգով եզրակացություն է տալիս հիդրոօդերևութաբանական գործիքների, տեխնիկական միջոցների, համակարգչային տեխնիկայի դուրս գրման համար․
• Իրականացնում է Կազմակերպության ստորաբաժանումների համակարգչային տեխնիկային անհրաժեշտ ծրագրային փաթեթների տեղադրում և սպասարկում․
• Աջակցում է կազմակերպության ստորաբաժանումների համակարգչային տեխնիկան անհրաժեշտ ծրագրային փաթեթներով ապահովելու ուղղությամբ․
• Իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ․
• իրականացնում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ աշխատանքներ։
Սահմանված պահանջներ՝
• Բարձրագույն տեխնիկական կրթություն և առնվազն չորս տարվա համակարգչային սարքերի և սարքավորումների տեղադրման, վերանորոգման և սպասարկման ոլորտի աշխատանքային ստաժ.
• Համակարգչային տեխնիկայի հետ աշխատելու հմտություն, համացանցի ծառայությունից օգտվելու կարողություն.
• Հիդրոօդերևութաբանական գործիքների և տեխնիկական միջոցների աշխատանքի վերաբերյալ իմացություն․
• Windows, Windows Server, MAC OS և Linux համակարգերի օգտագործման հմտություններ, TCP/IT ցանցերի սպասարկման գծով մասնագիտական գիտելիքներ, վեբ-հավելվածների իմացություն.
• Բաժնի գործունեությանը վերաբերող անհրաժեշտ օրենքների, Կազմակերպության կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• հայերեն լեզվի անթերի տիրապետում, ռուսերենին՝ ազատ, ցանկալի է նաև մեկ այլ օտար լեզվի իմացություն:
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հիդրոօդերևութաբանական գործիքների և տեխնիկական միջոցների սպասարկման ծառայության չափիչ և տեխնիկական միջոցների համակարգման և վերանորոգման բաժնի գլխավոր մասնագետ» ։
Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 1, ժամը 18:00: