24/03/2022
Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 240000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Պարտականություններ՝
• տնօրենին ներկայացնել բաժնի աշխատանքների արդյունքների ընդհանրացնումը և դրանց բարելավմանն ուղղված առաջարկությունները:
• իր պարտականությունների շրջանակներում այցելել ինքնուրույն կառուցվածքային ստորոբաժանումներ:
• ներկայացնել տնօրենին առաջարկություններ բաժնի աշխատողներին ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ:
• իրականացնում է բաժնի աշխատանքների կազմակերպումը, ծրագրումը, համակարգումը, ղեկավարումը, տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում դրանց ժամանակին, պատշաճ և որակով կատարմանը:
• ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը:
• ապահովում է տնօրենի կողմից ստորագրված հրամանների հաշվառումը և պահպանումը.
• ապահովում է տնօրենի կողմից հաստատված բաժնի աշխատանքային ծրագրերի ժամանակին և որակով կատարումը:
• ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ բաժնի գործունեությունը բարելավելու և զարգացնելու ուղղությամբ:
• Կրում է պատասխանատվություն իր գործառույթների ապահովման, օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվության, իր մեղքով Կազմակերպությանը պատճառված վնասի համար։
Սահմանված պահանջներ՝
• ունի բարձրագույն կրթություն և երեք տարվա ոլորտային աշխատանքային ստաժ.
• ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• անթերի տիրապետում է հայոց լեզվին.
• ունի համակարգչային տեխնիկայի հետ աշխատելու հմտություն, համացանցից օգտվելու կարողություն.
• ունի էթիկայի կանոնների տիրապետում և ծառայողական հատկանիշների պատշաճ դրսևորում:
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի ղեկավար» ։
Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 1, ժամը 18:00: