23/09/2021
BBC-ի գլոբալ վերլուծությունը ցույց է տվել, որ տարվա ընթացքում չափազանց շոգ օրերի քանակը, երբ ջերմաստիճանը հասնում է 50°C-ի, 1980-ականներից կրկնապատկվել է:
Ընդհանուր օրերի թիվը, երբ ջերմաստիճանը գերազանցել է 50°C-ը, աճել է յուրաքանչյուր տասնամյակում։ Միջին հաշվով 1980 թվականից մինչև 2009 թվականը տարեկան մոտավորապես 14 օր ջերմաստիճանը գերազանցել է 50°C-ը:
2010-2019 թվականների ընթացքում այդ թիվը հասել է տարեկան 26 օրվա։
Ֆրիդերիկե Օտտոյի (Օքսֆորդի համալսարանի Շրջակա միջավայրի փոփոխության ինստիտուտի փոխտնօրեն) կարծիքով՝ շոգ օրերի թվի ավելացումը հարյուր տոկոսով պայմանավորված է հանածո վառելիքի այրման հետ։
Շատանում են այն վայրերը, որտեղ ջերմաստիճանը հասնում է 50°C- ի։ Ծայրահեղ ջերմաստիճանը դառնում է հաճախակի երևութ:
50°C և բարձր ջերմաստիճան հիմնականում նկատվում են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի շրջաններում։ Սակայն անցած ամռանը գիտնականները նախազգուշացրել են, որ 50°C-ից բարձր ջերմաստիճանով օրերը կանոնավոր երևույթ կդառնան նաև այլ վայրերում, եթե մարդկությունը չնվազեցնի մթնոլորտում վնասակար արտանետումների քանակը:
Բարձր ջերմաստիճանը կարող է մահացու լինել մարդկանց համար և լրջորեն ազդել շենքերի, ճանապարհների և էներգոհամակարգերի վրա:
ԱՄՆ-ի Ռութգերսի համալսարանի հետազոտության արդյունքների համաձայն, որը հրապարակվել Է անցյալ տարի, գլոբալ տաքացման ներկայիս մակարդակի պահպանման պարագայում մինչև 2100 թվականն ամբողջ աշխարհում մետավորապես 1,2 մլրդ մարդ կարող է տուժել շոգից և ջերմային սթրեսից:
Կլիմայի փոփոխությունը նաև առանձին շրջանների անապատացման պատճառներից մեկն է։