AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ջրի և օդերևութաբանության համաշխարհային օրվան նվիրված «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի շնորհավորհանքը

23/03/2021

Հերթական անգամ աշխարհի ողջ հիդրոօդերևութաբանական հանրությունը նշում է իր մասնագիտական տոները՝ մարտի 22-ը, որպես Ջրի համաշխարհային օր և մարտի 23-ը՝ որպես Օդերևութաբանության համաշխարհային օր։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշմամբ մարտի 23-ը Հայաստանի Հանրապետությում նշվում է որպես Օդերևութաբանի մասնագիտական օր:

Ինչպես գիտենք, յուրաքանչյուր տարի «ՄԱԿ-ՋՈՒՐ»-ը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը որոշում են տվյալ տարվա թեմաները՝ ուշադրության կենտրոնում պահելով այն խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ 2021 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է «Արժևորել ջուրը», իսկ Օդերևութաբանության համաշխարհային օրվա այս տարվա թեման է` «Օվկիանոսը, մեր կլիման և եղանակը», որն առավել քան արդիական է՝ կլիմայի և եղանակի առումով չափազանց բարդ և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներով հագեցած այս ժամանակահատվածի համար:

Ծածկելով Երկրագնդի 70%-ը՝ օվկիանոսը եղանակի և կլիմայի հիմնական շարժիչ ուժն է։ Ճիշտ է, Հայաստանը չունի ելք դեպի օվկիանոս, որը տնտեսական առավելություններ է տալիս մյուս երկրներին, սակայն օվկիանոսի հետ կապված խնդիրները վերաբերում են բոլոր երկրներին, քանզի այն կենտրոնական դերակատարում ունի կլիմայի փոփոխության հարցում։
Հայաստանի Հանրապետությունում միակ կազմակերպությունը, որը պատասխանատվություն է կրում եղանակի, կլիմայի, շրջակա միջավայրի աղտոտվածության, մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների քանակական և որակական դիտարկումների, դրանց վերաբերյալ տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման, տարածման և կանխատեսումների ու նախազգուշացումների կազմման համար, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն է, որի աշխատանքներն ուղղված են դիտարկումների պետական ցանցում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության և տարածքային կառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը:
Հանձինս մեր ՊՈԱԿ-ի Հայաստանում առկա է գիտաօպերատիվ մի մարմին, որն իրակացնում է շրջակա միջավայրի պետական մոնիթորինգ, կանխատեսում և հանրությանն ու տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին ապահովում հավաստի տեղեկատվությամբ: Այս բոլորն անհնարին է առանց հմուտ, գործին տիրապետող, բանիմաց մասնագետների, որոնք պետք է ունենան պատասխանատվության բարձր զգացում և նպատակասլացություն:
Այսօր այդպիսի մասնագետներով է համալրված մեր կազմակերպությունը, նրանք արժանի են գովեստի խոսքերի, հետևապես շնորհավորում եմ ոլորտի բոլոր աշխատակիցներին իրենց մասնագիտական տոների կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Հայաստանի հիդրոօդերևութաբանության ոլորտի զարգացման գործում:

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025