AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 22.04 – 28.04.2024թ.

29/04/2024

Հովտային շրջաններում դիտվել է աշնանացան ցորենի հասկակալում, նախալեռնային շրջաններում շարունակվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, իսկ լեռնային  շրջաններում՝ ցողունակալումը։
Արարատյան դաշտում շարունակվել է ծիրանենու պտուղների աճը և դիտվել դեղձենու ծաղկման ավարտ։
Հովտային շրջաններում  դիտվել է խաղողի ծաղկաբույլերի, իսկ նախալեռնային շրջաններում՝ երրորդ տերևների առաջացում։
Լեռնային շրջաններում կարտոֆիլի ցանքը շարունակվել է, նախալեռնային շրջաններում ավարտվել։