AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում Հայաստանում ՊԳԿ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ վերնագիր

18/04/2024

ՇՄՆ «Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն ապրիլի 17-ին ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) բարձրաստիճան ներկայացուցիչներին:
Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ և պատվիրակության ղեկավար Ռայմունդ Յելեն, ՊԳԿ գլխավոր տնօրենի հատուկ ներկայացուցիչ Դենիել Գուսաֆսոնը, ՊԳԿ Կանաչ կլիմայի հիմնադրամի համար պատասխանատու Նադին Վալատը, անտառային մասնագետ Նորբերտ Ուինքլերը, ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը։ Հանդիպմանը ներկա են եղել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ատոմ Գրիգորյանը և ծրագրերի մշակման և համակարգման բաժնի պետ Անուշ Լոքյանը:
Տնօրեն Ազիզյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագրի 3-րդ բաղադրիչի շրջանակներում մեկ տարվա ընթացքում «Հայհիդրոմետ»-ի կողմից արձանագրած առաջընթացը:
ՊԳԿ ներկայացուցիչ պարոն Յելեն ընդգծեց ծրագրի կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանում անտառների մոնիթորինգի կայուն համակարգի ստեղծումը չափազանց կարևոր է անտառների կայուն կառավարման և կլիմայի փոփոխության պայմաններում անտառների ճկունությունն ապահովելու համար։
Հանդիպման վերջում կողմերը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ծրագրի ընդհանուր նպատակին՝ համատեղ ջանքեր գործադրելով ստեղծել Հայաստանի անտառների մոնիթորինգի և գույքագրման ազգային համակարգ: