AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ընթացիկ շաբաթվա կլիմայական բառարանում «Դիմակայունություն» տերմինը առաջատարն է

15/04/2024

Կլիմայի փոփոխությունների դեմ դիմակայունութունը դրսևորվում է տվյալ համայնքի կամ շրջակա միջավայրի համապատասխան դերակատարների՝ կլիմայական ազդեցությունների կանխատեսման և կառավարման, դրանց հետևանքով կրած վնասների առավելագույնս նվազեցման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նախնական սթրեսային իրավիճակների հաղթահարման և արագ փոխակերպման կարողություններով։ 
Հասարակության բարեկեցության, տնտեսական ակտիվության և շրջակա միջավայրի պահպանման համար մարդիկ, համայնքները և կառավարությունները պետք է զինված լինեն կլիմայի փոփոխության անխուսափելի ազդեցություններին դիմակայելու համապատասխան միջոցներով։ Սա հնարավոր է մարդկանց/բնակչության նոր հմտությունների ձեռքբերանը և տնային տնտեսությունների եկամուտների աղբյուրների դիվերսիֆիկացմանն ուղղված դասընթացների կազմակերպման միջոցով՝ աղետների արձագանքման և հետևանքների վերականգնման կարողությունների հզորացման, կլիմայական տեղեկատվության հասանելիության և վաղ նախազգուշացման համակարգերի բարելավման և երկարաժամկետ նախագծերի մշակման համատեքստում։ 
Վերջին հաշվով, կլիմայի նկատմամբ իսկապես դիմակայուն հասարակությունը ենթադրում է ցածր ածխածնային արտանետումներով միջավայր, քանզի ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ կրճատումը կլիմայի փոփոխության հետևանքների ծանր ազդեցությունների սահմանափակման լավագույն միջոցն է։. Այն նաև հավասարության և կլիմայակայուն խնդիրների արդարամիտ լուծումների վրա հիմնված հասարակություն է, որտեղ աջակցման առաջնահերթությունը տրվում է կլիմայի փոփոխությունների նկատմամբ առավել խոցելի և դրանց դիմակայելու համար ցածր կարողություններով օժտված մարդկանց և համայնքներին։