AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Շնորհակալագիր՝ ՀՕԿ-ից

08/04/2024

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կողմից արժանացել է շնորհակալագրի ՀՕԿ-ի Եղանակի, կլիմայի, հիդրոլոգիայի, ծովային և հարակից բնապահպանական ծառայությունների և կիրառությունների հանձնաժողովի (SERCOM) 2020 թվականի ապրիլից մինչև 2024 թվականի մարտ ժամանակահատվածում աշխատանքներին գերազանց աջակցության համար:
Հավելենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանից Վ․ Գրիգորյանը միակն է, որ արժանացել է շնորհակալագրի:
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմը շնորհավորում է տիկին Վալենտինա Գրիգորյանին այդ պատվաբեր պարգևատրմանն արժանանալու և ՀՀ պատիվը ՄԱԿ-ի հեղինակավոր կառույցում բարձր պահելու համար, ցանկանում նորանոր հաջողություններ ի նպաստ հիդրոօդերևութաբանության ոլորտի զարգացման։