AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա

04/04/2024

Ապրիլի 3-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիան հյուընկալել էր Երևանի Բելինսկու անվան դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին։
Այցի նպատակն էր մթնոլորտի աղտոտվածության թեմայով իրենց կողմից իրականացվող նախագծային աշխատանքի շրջանակներում ծանոթանալ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգին, նմուշառման և լաբորատոր հետազոտության մեթոդներին։
Այցի ընթացքում աշակերտներին ներկայացվեց մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի կարևորությունը, մթնոլորտային օդի որակի, կլիմայի փոփոխության, գլոբալ տաքացման վտանգի փոխկապակցվածությունը, հասարակության իրազեկման կարևորությունը։
Ցույց տրվեց, թե ինչպես է իրականացվում լաբորատորիայում օդի նմուշների վերլուծությունը՝ աղտոտվածության մակարդակը գնահատելու համար: 
Աշակերտները մասնագետներին ուղղված հարցեր էին պատրաստել՝ կապված մթնոլորտային օդի ներկայիս վիճակի, դրա բարելավման համար մարդու ունեցած դերի, մթնոլորտային օդ-շրջակա միջավայրի այլ բաղադրիչներ կապի, մարդու վրա օդի աղտոտվածության ազդեցության և այլ թեմաներով:
Բուռն քննարկումները նպատակ էին հետապնդում ընդլայնել շրջակա միջավայրի մասին աշակերտների պատկերացումները:
Աշակերտները ուսուցանվեցին նաև մակերևութային ջրերի և հողի որակի մոնիթորինգի կարևորության մասին և ստացան պատկերացումներ թե՛ դաշտում, թե՛ լաբորատորիայում նմուշներ հավաքելու և վերլուծելու համար օգտագործվող մեթոդների մասին: