AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Աշնանացան ցորենի ցանքի, աճի, զարգացման և ձմեռման պայմանները

15/03/2024

իսկ որոշ լեռնային, նախալեռնային և հովտային շրջաններում՝ սովորական ժամկետներից ավելի ուշ։
📎 Օգոստոսի վերջին առանձին լեռնային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ սկսվել է աշնանացան ցորենի նախացանքի աշխատանքները։
📎 Սեպտեմբերի առաջին տասնօրյակում լեռնային շրջաններում կատարվել է ցանքի, նախալեռնային շրջաններում սկսվել է նախացանքի աշխատանքները։ 
Տեղումների բացակայության կամ սակավության հետևանքով աշնանացանի դաշտում հողի խոնավության պաշարներն անբավարար են եղել ցանքի, հատիկի նորմալ աճի և ծլունակության համար։ 
Սեպտեմբերի վերջին լեռնային և նախալեռնային շրջաններում դեռ շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի և նախացանքի աշխատանքները։ 
Որոշ լեռնային և նախալեռնային շրջաններում դիտված տեղումները փոքր-ինչ բարձրացրել են հողի խոնավությունը՝ բարելավելով աշնանացան ցորենի ցանքի և նախացանքի աշխատանքները:
📎 Հոկտեմբեր ամսվա սկզբին հովտային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ սկսվել է աշնանացան ցորենի նախացանքի և ցանքի աշխատանքները։ Առանձին լեռնային շրջաններում աշնանացանը ծլել է։
Ամսվա կեսին լեռնային շրջաններում առաջացել է աշնանացան ցորենի երրորդ տերևը, նախալեռներում դիտվել են հանգուցային արմատները, առանձին շրջաններում այն թփակալել է, հովտային շրջաններում՝ հատիկը կտցել է: 
Եղանակային պայմանները նպաստավոր են եղել հացահատիկի աճի և զարգացման համար, որոշ շրջաններում տեղումների բացը լրացվել է սնուցող ոռոգումներով:
📎 Նոյեմբեր ամսվա սկզբին հանրապետությունում ամենուրեք աշնանացան ցորենի վեգետացիան շարունակվել է։ 
Առանձին լեռնային շրջաններում (Սիսիան, Մասրիկ, Ֆանտան) աշնանացանը թփակալել է, մնացած շրջաններում առաջացել են հանգուցային արմատները, հովտային շրջաններում՝ երրորդ տերևը։ Աշնանացանի բարձրությունը կազմել է 8-18սմ։
Հովտային շրջաններում աշնանացանի դաշտում հողի արդյունավետ խոնավության պաշարները 0-10սմ-ում կազմել են 19մմ, 0-20սմ շերտում՝ 43մմ, 0-30սմ՝ 74մմ։
Նոյեմբերի վերջին լեռնային շրջաններում աշնանացան ցորենի վեգետացիան դադարել է: Առանձին լեռնային շրջաններում (Գյումրի, Սիսիան, Մասրիկ, Ֆանտան) աշնանացանը ձմեռման է անցել թփակալած, մնացած լեռնային շրջաններում՝ երրորդ տերևի և հանգուցային արմատների առաջացման փուլերում։
Հովտային շրջաններում բույսի աճ տեղի է ունենցել միայն ցերեկային ժամերին, առանձին հովտային շրջաններում (Արարատ, Ուրցաձոր) աշնանացանը հասցրել է թփակալել։ Աշնանացանի բարձրությունն ամսվա վերջին կազմել է 14-26սմ։
📎 Դեկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում բարձր է եղել նորմայից 3-5 աստիճանով։ Ամսվա սկզբին լեռնային և որոշ նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է ձմեռային հանգստի շրջանում։ 
Առանձին նախալեռնային և հովտային շրջաններում վեգետացիան դադարել է դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում՝ բազմամյա միջին ժամկետներից 15-20 օր ուշ։ 
Շրջանների մեծ մասում աշնանացանն անցել է ձմեռման թփակալած, առանձին շրջաններում՝ երրորդ տերևի և հանգուցային արմատների առաջացման փուլերում: 
Տեղումների բացակայության կամ սակավության հետևանքով ամսվա առաջին կեսին աշնանացանի դաշտում ձյունածակույթը բացակայել է, միայն երկրորդ տասնօրյակի վերջին և երրորդ տասնօրյակում դիտված տեղումների հետևանքով առանձին լեռնային և նախալեռնային շրջաններում աշնանացանի դաշտում առաջացել է 2-20սմ ձյունածածկույթ։
Ամսվա վերջին հովտային շրջաններում հողը սառած էր 2-6սմ, լեռնային շրջաններում՝ 12-13սմ խորությամբ:
Դեկտեմբերին աշնանացանի համար վտանգավոր ջերմաստիճաններ չեն դիտվել։
📎 Հունվարին աշնանացան ցորենն ամենուրեք գտնվել է ձմեռային հանգստի շրջանում:
Ամսվա սկզբին հովտային շրջաններում աշնանացանի դաշտում ձյունածածկույթը բացակայում էր, սակայն աշնանացանի թփակալման հանգույցում -50C աստիճանից ցածր չի գրանցվել։
Լեռնային շրջաններում հողը սառած էր 10-26սմ, հովտային շրջաններում՝ 3-5սմ խորությամբ:
📎 Փետրվարի սկզբին Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային շրջաններում դիտված նորմայից բարձր ջերմային ռեժիմի հետևանքով՝ բազմամյա միջին ժամկետներից 30-35օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվեց։ 
Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ձմեռային հանգստի շրջանում, հողը սառած էր 5-10սմ խորությամբ։
Ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների (ցանքից մինչև վեգետացիայի վերսկսում) ինչպես նաև կենսունակության որոշման և ձմռան պայմանների վերլուծության արդյունքում՝ աշնանացան ցորենի վնասվածությունը ձմռան ավարտին գնահատվել է 4-5%, որը վատ ցուցանիշ չէ ցորենի հետագա աճի և զարգացման համար։
Դրության գնահատականը լավ է և բավարար։