AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Գլոբալ տաքացման դարաշրջանը ավարտվեց սկսվեց գլոբալ եռման դարաշրջանը»

08/08/2023

Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը 2023 թվականի հուլիսը հետազոտությունների պատմության ընթացքում գրանցված ամենատաք ամիսն է։ Ներկայացված քարտեզը ցույց է տալիս տարածաշրջանի անտառային հրդեհների բարձր ռիսկայնության գոտիները: Տարածքների մեծ մասը նշված են կարմիրով, ինչը արտահայտում է իրավիճակի լրջությունը։ Վերջերս խոշոր անտառային հրդեհներ բռնկվել են Հունաստանի Հռոդոս կղզում և Խորվաթիայի Դալմատիայի ափերին, որտեղ կարելի է տեսնել այս աղետների ավերիչ ազդեցությունները, սա ազդակ է նման աղետները կանխող պայքար ձեռնարկելու համար։ Եվրոպայում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 48,8°C Սիցիլիայում՝ Իտալիա, 2021 թվականի օգոստոսի 11-ին, սակայն փորձագետները կանխատեսել են, որ այս ռեկորդը կարող է շուտով գերազանցվել։ Անտառային հրդեհների ռիսկերի գնահատման փորձագետ և European Scientific Technical Advisory Group (E-STAG)-ի անդամ Պրոֆեսոր Ժան-Լուի Ռոսսին զգուշացնում է, որ ավելի հաճախակի սաստիկ երաշտներ կդիտվեն, և ցանկացած էկոհամակարգում հրդեհավտանգ սեզոններն ավելի երկար կլինեն: Գլոբալ տաքացումը շարունակում է փոխել հրդեհային ռեժիմը Եվրոպայում։ Այն շրջանները, որոնք համեմատաբար քիչ հրդեհավտանգ են մոտ ապագայում կարող են դառնալ հրդեհավտանգ։ Նա հավելում է, որ ավելի չոր ու տաք հրդեհավտանգ սեզոններին բարձր ինտենսիվությամբ անտառային հրդեհների հավանականությունն ավելի մեծ կլինի, և հրշեջները կարող են բախվել էքստրեմալ անտառային հրդեհների, որոնք հրդեհաշիջման միջոցների հնարավորություններից դուրս կլինեն։ Ուստի ավելի շատ ջանքեր պետք է ներդնել կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու մեջ, այդ թվում լանդշաֆտների կառավարում, վառելիքի ծախսերի կրճատման միջոցառումներ, գյուղատնտեսական գործունեության զարգացում, քաղաքների ընդլայնման արդյունավետ վերահսկողություն և բնակչության ուսուցում։ Նա բնութագրեց ընթացիկ իրավիճակը որպես «հասարակության համար բարդ խնդիր»։