AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցներին ներկայացվեց ինքնագնահատման մեթոդաբանությունը

04/08/2023

Այսօր Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցներին ներկայացվեց ինքնագնահատման մեթոդաբանությունը, որի նպատակն է վերհանել կենտրոնի բացերը, որի արդյունքում կառաջարկվեն արդյունավետ լուծումներ՝ ուղղված կենտրոնի կարողությունների հզորացմանը։ 
Դելոյթ Քնսալթինգ ընկերության ջրային ոլորտի ավագ փորձագետ Էրիկ Վիալան նշեց, որ սա ՀՕՄԿ-ն ծրագրի կարևոր գործընկերն է, և այս հանդիպումը լավ հնարավորություն է համագործակցության և կազմակերպության ինքնագնահատման գործիքը համատեղ մշակելու համար։ 
Ճիշտ ինքնագնահատումը նշանակում է առաջընթաց և արդյունավետ աշխատանք և ճիշտ տվյալներ, որը ՀՕՄԿ-ի կարևոր գործառույթն է, հավելեց Էրիկ Վիալան՝ մաղթելով մասնակիցներին արդյունավետ աշխատանք։