AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) տեղեկացնում է Էլ Նինյո երևույթի առաջացման մասին

07/07/2023

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) տեղեկացնում է Էլ Նինյո երևույթի առաջացման մասին
7 տարվա ընթացքում՝ առաջին անգամ, Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածում ստեղծվել են Էլ Նինյոյի առաջացման նախադրյալները, Էլ Նինյոն էլ պատճառ կդառնա գլոբալ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման, կործանարար եղանակային պայմանների ստեղծման համար։
ՀՕԿ-ի նոր տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի երկրորդ կեսին էլ Նինյո երևույթի շարունակման հավանականությունը 90% է: Ակնկալվում է, որ այն կլինի առնվազն չափավոր ուժգնության։ 
Էլ Նինյոն կրկնվում է միջինը 2-7 տարին մեկ անգամ և այս երևույթը սովորաբար տևում են 9-12 ամիս: Դա բնական կլիմայական օրինաչափություն է, որը կապված է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և Արևելյան արևադարձային մասում օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի տաքացման հետ: 
ՀՕԿ-ի մայիսյան զեկույցը, որն ամբողջ աշխարհի գործընկերների հետ համատեղ պատրաստել է Միացյալ Թագավորության օդերևութաբանական բյուրոն, նաև ասում է, որ կա 66% հավանականություն, որ 2023-2027 թվականներին երկրի մակերևույթի միջին տարեկան գլոբալ ջերմաստիճանը կլինի ավելի քան 1,5°C-ով ավելի տաք, քան նախաարդյունաբերական ժամանակահատվածի համեմատ:
ՀՕԿ-ի գլոբալ կլիմայի վիճակի մասին զեկույցում ասվում է, որ 2016 թվականը գրանցված ամենատաք տարին էր՝ շնորհիվ շատ հզոր Էլ Նինյո երևույթի «կրկնակի հարվածի» և անթրոպոգեն տաքացման: 
Էլ Նինյոյի ազդեցությունը գլոբալ ջերմաստիճանի վրա սովորաբար ի հայտ է գալիս դրա առաջացման մեկ տարվա ընթացքում, ուստի, ամենայն հավանականությամբ ջերմաստիճանի տաքացումն առավել ակնհայտ կլինի 2024 թվականին:
2022 թվականին գլոբալ միջին ջերմաստիճանը մոտ 1,15 °C-ով բարձր էր 1850-1900 թվականների միջինից ՝ Լա Նինյայի եռակի սառեցման պայմաններում:
Տես ավելին՝ https://public.wmo.int/en/media/press-release/world-meteorological-organization-declares: