AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում իրականացվել են մակերևութային ջրերի հետազոտություն և ջրի նմուշառման աշխատանքներ

30/06/2023

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում հունիսի 19-27-ն իրականացրել են մակերևութային ջրերի ֆիզիկաքիմիական, հիդրոկենսաբանական ու հիդրոմորֆոլոգիական հետազոտության և ջրի նմուշառման աշխատանքներ: Ուսումնասիրություններն իրականացվել են Դեբեդ և Աղստև գետավազանների լրացուցիչ 25 տեղամասերում։

Աշխատանքի նպատակն է ստեղծել տվյալների բազա Հյուսիսային ՋԿՏ-ում ջրային մարմինների էկոլոգիական վիճակի և միտումների գնահատման, ռեֆերենս տեղանքների հաստատման, ինչպես նաև ջրավազանային կառավարման պլանի մշակման աշխատանքների՝ ջրային մարմնի տարանջատման, ճնշում-ազդեցությունների և ռիսկերի գնահատման համար, մոնիթորինգի ծրագրերի մշակման։