AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լաբորատորիա էին այցելել միջազգային փորձագետներ

22/06/2023

Հունիսի 21-ին «Եվրամիության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» գործողությունների հիման վրա օդի որակի և արդյունաբերական արտանետումների հրահանգների հիմնական դրույթների Հայաստանի ազգային իրավական դաշտը մշակելու և/կամ կատարելագործելու համար TAIEX փորձագիտական առաքելության շրջանակում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա էին այցելել միջազգային փորձագետներ՝ Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության Օդի որակի բաժնի ղեկավար Վոյտեխ Ստրանիկը, Իտալիայի Շրջակա միջավայրի գործակալության Լոմբարդիա շրջանի Օդի որակի բաժնի ղեկավար Գվիդո Լանզանին և տեսչական բաժնի կրտսեր քիմիկոս Նադիա Տոմասինին, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը և նախարարության աշխատակիցներ։

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը հյուրերին ներկայացրեց օդի որակի մոնիթորինգի գործընթացը ՀՀ-ում, օդի աղտոտվածության վիճակը, առկա խնդիրները և մարտահրավերները։ Այնուհետև, հյուրերը շրջայց կատարեցին լաբորատորիայում, ծանոթացան լաբորատոր մեթոդներին և աշխատանքներին։