AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հունիսի 14-ին տեղի ունեցավ 24-րդ Հյուսիսեվրասիական կլիմայական ֆորումը

20/06/2023

Հունիսի 14-ին տեղի ունեցավ 24-րդ Հյուսիսեվրասիական կլիմայական ֆորումը (СЕКОФ-24), որի նպատակն էր գնահատել ներկայիս կլիմայական անոմալիաները՝ կազմելով օդի ջերմաստիճանի և տեղումների կանխատեսում 2023թ․ ամռան համար: 

Ֆորումի ընթացքում քննարկել է սպասվող անոմալիաների ազդեցությունը և հնարավոր հետևանքները տնտեսական և սոցիալական ոլորտների վրա։
24-րդ Հյուսիսեվրասիական կլիմայական ֆորումին ԱՊՀ Հիդրոօդերևութաբանական ծառայությունների զեկույցում ՀՀ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը նույնպես ներկայացրեց զեկույց՝ 2022-2023թթ․ ձմռան ժամանակահատվածում ՀՀ տարածքում դիտված եղանակակլիմայական պայմանների վերաբերյալ։
Համաձայն սեզոնային կանխատեսումների մեր տարածաշրջանում կանխատեսվել էր նորմայից բարձր ջերմաստիճաններ, ինչն արդարացել է։
Տեղումների քանակը կանխատեսվել էր նորմային մոտ, սակայն ունեցել ենք նորմայից պակաս տեղումներ․ այն կազմել է նորմայի ընդամենը 30-60%։
Ըստ կանխատեսումների 2023թ․ ամռանը օդի ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, մթնոլորտային տեղումները՝ նորմայից ավելի։