AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել երկկողմ քննարկում

20/06/2023

Հունիսի 19-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել երկկողմ քննարկում ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում ներգրավված միջազգային խորհրդատու, ՌԴ Ա. Յու. Իզրայելի անվան Գլոբալ կլիմայի և էկոլոգիայի ինստիտուտի աշխատակից Վլադիմիր Կորոտկովի միջև։ 

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և «Թափանցիկությանն ուղղված կարողությունների հզորացման նախաձեռնություն» ՄԱԶԾ ծրագրի առաջադրանքի ղեկավար Դավիթ Շինդյանը։
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Կորոտկովը ներկայացրել է ջերմոցային գազերի կադաստրի կազմման համար անտառային տնտեսութուն և հողերի օգտագործում ոլորտի տվյալների բացերը վերհանելու մեթոդները։ 
Հանդիպումը շարունակվել է ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի «Անտառային և կենսաբազմազանության մոնիթորինգի» և «Աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռահար զոնդավորման» ծառայությունների աշխատակիցների հետ, որոնք ներկայացրել են իրենց կողմից իրականացվող աշխատանքների մեթոդաբանությունն ու կատարվող հաշվարկերի ձևաչափը։