AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սևանա լճի ջրի որոշ ֆիզիկաքիմիական ցուցանիշների պարունակությունը 2023թ. հունիսի 6-ի դրությամբ

19/06/2023

Ֆոսֆատ և ամոնիում իոնների պարունակությունը Սևանա լճի մակերևութային շերտերում հունիսին նախորդ ամսվա համեմատությամբ նվազել է։
Ցածր է նաև ջրի թափանցիկությունը՝ այն դիտվել է 2.2-2.3 մ տիրույթում։ 
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը հունիսին Մեծ Սևանի հատակամերձ շերտում դիտվել է 3.7մգ/լ, Փոքր Սևանում՝ 2.7մգ/լ, ինչը բավարար չէ կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան պետք է մեծ լինի 6մգ/լ-ից): 
Ջրի ջերմաստիճանը Փոքր Սևանի հատակամերձ շերտում 4°C է, Մեծ Սևանում՝ 6.3°C, սակայն 20մ խորության շերտերում 5-6°C է, ինչը բարձր է, և այդ բարձր ջերմային վիճակը նպաստում է, որ հատակային շերտը ևս մասնակցի ջրաշրջանառությանը: