AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Միջոցառում՝ նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային և բնապահպանի օրերին

07/06/2023

Հունիսի 5-ին, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնն Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի Վլ. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների համար կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան և բնապահպանի օրվան։
ՊՈԱԿ-ի մասնագետերը ծանոթացրեցին աշակերտներին մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, հողերի աղտոտվածության լաբորատոր փորձարկումներին, հանգամանալից ներկայացրեցին մոնիթորինգի գործընթացը և արդյունքները։
Գիտելիքների ամրապնդումն իրականացվեց հետաքրքիր խաղ-քննարկման միջոցով և նվերների հանձնմամբ, ինչն ավելի ոգևորեց մասնակիցներին։