ԱՄՓՈՓԱԳՐԵՐ

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՈՐԱԿԻ
 

 2018 թվական

Ամփոփագիրը կազմված է Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի մասին տեղեկատվություն ապահովելու, գետերի համեմատաբար վտանգավոր հատվածները հայտնաբերելու և դրանց վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: Ջրային ռեսուրսների աղտոտման հիմնական աղբյուրներ են հանդիսանում կոմունալ-կենցաղային, սննդի արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության կեղտաջրերը: Գործող մաքրման կայաններում իրականացվում են միայն մեխանիկական մաքրում և կոմունալ-կենցաղային կեղտաջրերն առանց լիարժեք մաքրվելու թափվում են մակերևութային ջրային օբյեկտներ: Ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ ջրային օբյեկտներ են տանում մեծ քանակությամբ ազոտային և ֆոսֆորային միացություններ։

Կարդալ ավելին 

   


 2017թվական

2017 թվականին մակերևութային ջրերի որակի դիտարկումներ իրականացվել են հանրապետության 41 գետի, Արփա-Սևան թունելի, Արփի լճի, Ախուրյանի, Ապարանի, Ազատի, Կեչուտի ջրամբարների, Երևանյան և Սևանա լճերի 131 դիտակետում, որտեղից վերցվել է 949 փորձանմուշ:
Ծաղկաձորում շրջակա միջավայրի որակի մոնիթորինգի միջոցառումների շրջանակում Ծառաղբյուր գետի 2 դիտակետից վերցվել է 24 փորձանմուշ: Արաքս գետի ջրի աղտոտվածության հայ-իրանական համատեղ մոնիթորինգի ծրագրի շրջանակում Արաքս գետից վերցվել է ջրի 42 փորձանմուշ:
Ընդհանուր առմամբ 2017 թվականին ՀՀ մակերևութային ջրերի որակի մոնիթո-րինգի համար վերցվել է 1015 փորձանմուշ:

Կարդալ ավելին