AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի ուղերձն Անտառների միջազգային օրվա կապակցությամբ

21/03/2024

Հարգելի՛ անտառային ոլորտի աշխատողներ և անտառագետներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Ինչպես գիտեք 2012 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հռչակել է Անտառների միջազգային օր, իսկ մեր հանրապետությունում կառավարության որոշմամբ 2022 թվականից նշվում է որպես անտառագետի օր։
Անտառների միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է «Անտառներ և նորարարություն. նոր լուծումներ ավելի լավ աշխարհ ունենալու համար»։
Նորարարությունն ու տեխնոլոգիաները հանգեցրել են անտառների մոնիթորինգի ասպարեզում արմատական փոփոխությունների թույլ տալով երկրներին ավելի արդյունավետ կերպով վերահսկել անտառների վիճակը և ներկայացնել համապատասխան հաշվետվողականություն։ Ավելին, անտառների թափանցիկ և նորարարական մոնիթորինգի միջոցով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայում ներառվել է տեղեկատվություն անտառներում ածխաթթու գազի արտանետումների 13,7 միլիարդ տոննա ծավալով կրճատման մասին:
Այսօր Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պետության և միջազգային դրամաշնորհային ծրագրերի աջակցությամբ անտառային ոլորտում կիրառվում են նորարար տեխնոլոգիաներ և լուծումներ անտառների ազգային մոնիթորինգի համակարգի հիմնման, անտառների մոնիթորինգի աշխատանքը դարձնելով առավել արդյունավետ։ 
Հարգելի՛ անտառային ոլորտի աշխատողներ՝ անտառը հասկացող, սիրող ու պաշտպանող պրոֆեսիոնալներ, մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ՝ երախտագիտություն հայտնելով Ձեր նվիրվածության համար։ Առանձնահատուկ կերպով շնորհավորում եմ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության աշխատակիցներին։
Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, անտառապատման և անտառվերականգնման ապագայամետ ծրագրեր։ 

Հարգանքով՝ Լևոն Ազիզյան