AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայան

15/03/2024

Մարտի 7-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայանը հյուընկալել էր «Տաթև» դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին։
Նպատակն էր դպրոցի նախագծային աշխատանքների համար տվյալներ հավաքագրելը։
Դպրոցակաները ծանոթացել են դիտարկումների իրականացմանը, կատարվող աշխատանքներին, գործիքակազմին, սարքավորումների աշխատանքի սկզբունքին, ինչպես նաև մասնակցել հեռագրերի կազմանն ու հաղորդմանը:
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը պատրաստ է աջակցել աշակերտներին և ուսանողներին՝ ոլորտի մասին պատկերացումների ընդլայնման հարցում: