AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության միջոցառումները և վարվող քաղաքականությունը

12/03/2024

Եվրոպայում դանդաղում են՝ արագ աճող ռիսկերի դեմ պայքարում
Սաստիկ շոգը, երաշտը, անտառային հրդեհները և ջրհեղեղները, կլիմայական ռիսկերը կավելանան Եվրոպայում նույնիսկ գլոբալ տաքացման լավատեսական սցենարների դեպքում և կազդեն ամբողջ մայրցամաքի կենսապայմանների վրա:
Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալությունը (EEA) հրապարակել է Եվրոպայի առաջին զեկույց-գնահատականը (EUCRA) կլիմայական ռիսկերի հետևանքների վերաբերյալ, որը կօգնի բացահայտել կլիմայի փոփոխության հարմարվողականության քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն ոլորտները:
Գնահատման համաձայն՝ Եվրոպայի քաղաքականությունը և հարմարվողականության միջոցառումները արդյունավետ չեն արագ աճող ռիսկերի դեմ պայքարում։ Շատ դեպքերում աստիճանական ադապտացիան դանդաղ է տեղի ունենում, քանի որ կլիմայի փոփոխության նկատմամաբ ադապտացիոն պլան մշակելը և իրագործելը երկար ժամանակ է պահանջում։ Այնինչ անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ գործողություններ այս ուղղությամբ:
Կլիմայական 36 ռիսկեր Եվրոպայում պահանջում են հրատապ քայլեր, այդ ռիսկերն ընդգրկված են էկոհամակարգերի, սննդի, առողջապահության, ենթակառուցվածքների, տնտեսության և ֆինանսների ոլորտներում:
Զեկույցում մատնանշված հիմնական կլիմայական ռիսկերի կեսից ավելին այժմ ավելի շտապ միջոցառումներ են պահանջում, և դրանցից ութը հատկապես հրատապ են՝ հիմնականում էկոհամակարգերը պահպանելու, մարդկանց շոգից պաշտպանելու, մարդկանց և ենթակառուցվածքներին ջրհեղեղներից և անտառային հրդեհներից պաշտպանելու և Եվրոպայի կենսունակությունը ապահովելու համար։
Էկոհամակարգերի ոլորտի գրեթե բոլոր ռիսկերը պահանջում են հրատապ գործողություններ, ընդ որում ծովային և ափամերձ էկոհամակարգերի ռիսկերը գնահատվում են հատկապես ծանր:
Պարենային խնդիրներ։ Սննդի ոլորտում շոգից և երաշտի հետևանքով բուսաբուծության վտանգները Հարավային Եվրոպայում արդեն կրիտիկական մակարդակի են հասել, սակայն Կենտրոնական Եվրոպայի երկրները նույնպես վտանգի տակ են: Հատկապես երկարատև երաշտները, որոնք ազդում են մեծ տարածքների վրա, էական վտանգ են ներկայացնում բուսաբուծության, պարենային անվտանգության և խմելու ջրի մատակարարման համար:
Առողջական խնդիրներ։ Բարձր ջերմաստիճանը մարդու առողջության համար կլիմայական ռիսկի ամենալուրջ և հրատապ պատճառն է: Առավելագույն վտանգի տակ են գտնվում բնակչության որոշակի խմբեր, ինչպիսիք են օրինակ բացօթյա աշխատողները, տարեցները, տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ։
Վտանգված են ենթակառուցվածքները։ Թեև Եվրոպայում ափամերձ ջրհեղեղների ռիսկերը համեմատաբար լավ են կառավարվում, սակայն ծովի մակարդակի բարձրացումը և փոթորկի ձևերի փոփոխությունները կարող են կործանարար ազդեցություններ ունենալ մարդկանց, ենթակառուցվածքների և տնտեսական գործունեության վրա: Բնակելի շենքերը նույնպես պետք է հարմարեցվեն ջերմության բարձրացմանը:
Ռիսկեր տնտեսության և ֆինանսների համար։ Կլիմայական ռիսկերը կարող են մեծացնել ապահովագրավճարները, սպառնալ ակտիվներին և հիփոթեքային վարկերին և մեծացնել վարկերի ծախսերը: Կլիմայական ազդեցությունների վատթարացումը կարող է նաև ընդլայնել մասնավոր ապահովագրության բացերը և ավելի խոցելի դարձնել ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունները:
 
Տես ավելին՝ https://www.eea.europa.eu/en/newsroom/news/europe-is-not-prepared-for?fbclid