20/11/2023
Ինչու՞ են երեխաներն ավելի շատ վտանգի տակ:
Երեխաները, օդի աղտոտվածության նկատմամբ ավելի խոցելի են համարվում, քանի որ գտնվում են զարգացման փուլում: Նրանց իմունային համակարգն ավելի թույլ է, քան մեծահասակներինը, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում վիրուսների, բակտերիաների և այլ վարակների նկատմամբ: Սա մեծացնում է շնչառական վարակի վտանգը և նվազեցնում նրանց դեմ պայքարելու ունակությունը:
Փոքր երեխաներն ավելի արագ են շնչում, քան մեծահասակները և ավելի շատ օդ են ընդունում իրենց մարմնի քաշի համեմատ, հաճախ բերանի միջոցով, որն ավելի շատ աղտոտիչներ է ընդունում:
Ինչպե՞ս է օդի աղտոտվածությունը ազդում երեխաների վրա:
Օդի աղտոտվածությունը երեխաների առողջության վրա առաջացնում է ինչպես անմիջական կամ կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցություն, որոնք կարող են անդառնալի լինել:
Օդի աղտոտվածությունը կապված է շնչառական հիվանդությունների հետ, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը և ասթման, դրանք իրենց հերթին խորացնում են երեխաների ֆիզիկական և ճանաչողական զարգացումը: Հիվանդ լինելու պարագայում սահմանափակվում է երեխաների ուսման և զարգացման ներուժը:
Օդի աղտոտվածությունը կարող է իր վատ հետևանքներն ունենալ երեխայի առողջության վրա՝ ամբողջ կյանքի ընթացքում: Մեծահասակները, որոնք մանկության տարիներին ենթարկվել են օդի աղտոտվածության, հակված են շնչառական խնդիրներ ունենալ:
Հղիության ընթացքում կնոջ մարմինը կարող է օդից կուտակել վնասակար քիմիական նյութեր՝ դրանք փոխանցելով երեխային:
Օդի աղտոտվածությունը կարող է լրջորեն ազդել պտղի առողջության վրա։ Դա կարող է հանգեցնել հղիության բացասական արդյունքների, ինչպիսիք են վիժումները, վաղ ծննդաբերությունը, ցածր քաշը, ինչպես նաև կարող է ազդել երեխաների ուղեղի առողջ զարգացման վրա:
Օդի աղտոտվածության ազդեցության ո՞ր ախտանիշներին է պետք է ուշադրություն դարձնել և դիմել բժշկի: