AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 8-14-ը (2024թ․)

15/01/2024

Սևանա լճի մակարդակը հունվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և հունվարի 14-ին կազմել է 1900.15մ (14.01.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2սմ-ով։ 
2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234մլն. մ³: 
Արփա-Սևան ջրատարով հունվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.525մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հունվարի 14-ը ներառյալ՝ 2.972մլն. մ³: