AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (29.12.2025թ.-03.01.2026թ.)

Ուշադրություն
Դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 30-ին, 31-ի գիշերը, հունվարի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը և հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, հունվարի 2-3-ին աստիճանաբար նույնքան կնվազի։

Երևան քաղաքի դեկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        16.0°C (1999թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա           - 27.1°C (1953թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       -3.0°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին