<<Օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՇՔՆ) և կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում>> ծրագիր

 

  ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

27.12.2019թ.
Անցկացվել են <<ՊՔԲ-ների և Սնդիկի վերաբերյալ>> ծրագրերի իրականացման ղեկավար կոմիտեների նիստերը

Տեղի են ունեցել «Օզոնային շերտը քայքայող նյութերի և կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» (ՊՔԲ-ների վերաբերյալ ծրագիր) իրականացման ղեկավար կոմիտեի և «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի (Սնդիկի վերաբերյալ ծրագիր) իրականացման ղեկավար կոմիտեի իրար հաջորդող նիստերը։

կարդալ ավելին

11.11.2019թ.
Ուսուցողական աշխատաժողով տեսչական մարմինների համար

«Օզոնային շերտը քայքայող նյութերի և Կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում կայացել է պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ներ) կառավարման և վերահսկման վերաբերյալ երկօրյա ուսուցողական աշխատաժողով` նախատեսված առողջապահական, բնապահպանական և էներգետիկայի ոլորտի տեսչական մարմինների համար։

կարդալ ավելին

21.10.2019թ.
Ուսուցողական աշխատաժողով պոլիքլորացված բիֆենիլներ տնօրինող կազմակերպությունների համար

Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից համատեղ իրականացվող «Օզոնային շերտը քայքայող նյութերի և Կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի ներքո կայացել է ուսուցողական աշխատաժողով ՊՔԲ-ներ (պոլիքլորացված բիֆենիլներ) տնօրինող կազմակերպությունների համար՝ այդ նյութերը պարունակող յուղերի և սարքավորումների հաշվառման, նմուշառման և մակնշման վերաբերյալ։

կարդալ ավելին

23.05.2019թ.
Կայացել է Ստոկհոլմի կոնվենցիայի կարգավորման տակ գտնվող պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների) ծրագրի իրականացման ներածական սեմինար

2019թ.-ի մայիսի 23-ին կայացավ «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում իրականացվող «ՕՇՔՆ-ների (օզոնային շերտը քայքայող նյութերի) և ԿՕԱ-ների (կայուն օրգանական աղտոտիչների) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիրն Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի ներածական սեմինարը, որին մասնակցեցին շահագրգիռ գերատեսչությունների, էներգետիկ համակարգի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

կարդալ ավելին

11.04.2019թ.
Կայացել է Ստոկհոլմի կոնվենցիայի կարգավորման տակ գտնվող պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների) ծրագրի իրականացման ղեկավար կոմիտեյի նիստ

2019թ.-ի ապրիլի 11-ին բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ Օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՇՔՆ) և կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի իրականացման ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը, որը վարում էր բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը։

կարդալ ավելին