Երևան քաղաքում՝
Հունիսի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Հունիսի 19-ին և 21-23-ին առավելապես երեկոյան ժամերին, 20-ին և 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-ի ցերեկը, 20-ին կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-7աստիճանով, հունիսի 21-24-ին ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի հունիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին